Տիրամոր աչքից արցունք չի կաթում,
Աղոթք չի կարդում խեղճ ադամորդին:
Ի՞նչ անի Տերը այս քավարանում,
Ինչպե՞ս բաժանի սիրտը ամենքին:
Լուռ է մնացել հովիվը նույնպես,
Որ լույս չի դառնում և երկնի ճամփա:
Ինչ է կատարվում, ինչու՞ և ինչպե՞ս
Հոգին մեր առավ մի դև սատանա:
Սուրբ այն տաճարից հորդում է մեկեն
Պատարագի մեղմ ձոնը կուսական,
Նշխարն է հասնում շուրթերին արդեն,
Բայց նույնն է հոգին՝ առանց թողության:
Ապաշխարանքից անդին է անտես,
Կրակների մեջ այրվում են ահա:
Ինչ է կատարվում, ինչու՞ և ինչպե՞ս
Հոգին մեր առավ մի դև սատանա:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
- Քրիստոս ծնավ ու հայտնեցավ, մեզ և ձեզ մե՜ծ ավետիս:
- Օրհնյա՜լ է հայտնությունը Քրիստոսի: